Բժիշկներ
Բժշկական սխալի և հանցանքի սահմանը
«Errare humanum еst»- «Մարդուն հատուկ է սխալվելը»
Բժշկական որոշումների կայացումը հնարավոր է շատ հեշտ թվա շատերին. այն ամենն ինչ պարտավոր են անել բժիշկները ճիշտ ախտորոշումը, համապատասխան անալիզների նշանակումը, բուժման լավագույն տարբերակի ընտրությունն ու բուժման ընթացքին հետևելն է: Սակայն, եթե այդ ամենն իրոք այդքան հեշտ լիներ, ապա շատ վաղուց բժիշկներին համակարգիչներն ու ռոբոտները փոխարինած կլինեին:
Բժշկությունը բարդ գիտություն է, որը պահանջում է յուրահատուկ գիտելիքներ, հմտություններ և մարդկային հատկանիշներ: Սակայն բժշկությունը մաթեմատիկա չի, և բժիշկներն էլ կարող են սխալվել:
Իսկ ի՞նչ ասել է «բժշկական սխալ» և ի՞նչ ասել է «բժշկական հանցանք»….Առաջին հայացքից նույնը թվացող այս հասկացություններն իրականում բոլորովին այլ իմաստ ունեն:
«Բժշկական սխալը» մասնագիտական գործունեության սխալն է` ներառյալ անփութությունը, անզգուշությունը, սխալ ախտորոշումը և բուժումը, անընդունակությունը, պրակտիկայի բացակայությունը:
«Բժշկական սխալ» հասկացությունը առաջին անգամ կիրառել է նշանավոր վիրաբույժ Պիրոգովը: Ըստ պատճառահետևանքային կապի՝ տարբերում են բժշկական սխալի հետևյալ ձևերը՝
- ախտորոշման սխալներ
- բուժման սխալներ
- տեխնիկական սխալներ
- կազմակերպչական սխալներ
- վարքային սխալներ
- սխալներ կապված բժշկական փաստաթղթերի լրացման հետ:
Միաժամանակ, Գերմանիայի՝ «Բժշկական սխալը կարգավորող օրենքը» սահմանում է նաև «բժշկական հանցանք» համարվող դեպքերը՝
- Կանխամտածված սպանություն / մարմնական վնասվածք
- Ոչ կանխամտածված սպանություն / մարմնական վնասվածք
- Բժշկական օգնություն չցուցաբերելը
- Բժշկի օգնությամբ հիվանդի ակտիվ ինքնասպանություն (էֆթանազիա)
- Ֆինանսական հափշտակում (օր. հիվանդության կեղծ ծանրացում ավելի մեծ վճար գանձելու համար, չարված կամ ցուցում չունեցող դիագնոստիկայի կատարում լրացուցիչ շահույթ ստանալու համար և այլն)
- Բժշկական տվյալների (օր. դիագնոզի) կամ ոչ բժշկական տվյալների (օր. բժշկական գործունեության հետ կապված եկամուտի, սոցիալական վճարների և այլն) կեղծում
- Բժշկական գործունեության հետ կապված կաշառք կամ օրենքով չթույատրված այլ նյութական արժեքներ վերցնելը
- Բժշկական գաղտնիքի հրապարակում բացի օրենքով չարգելված դեպքերից:
Այն պարագայում, երբ բժշկական հանցանքի դեպքում ամեն ինչ պարզ է, և ՀՀ քրեական օրենսգիրքը հստակ անդրադառնում է դեպքերից յուրաքանչյուրին՝ նախատեսելով անհրաժեշտ պատժաչափը, բժշկական սխալը հստակեցում է պահանջում:
Համաշխարհային պրակտիկայում միատեսակ մոտեցում գոյություն չունի բժշկական սխալի կարգավորման առումով: Երկրների մի մասում (Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն) գործում է բժշկի մասնագիտական սխալի ապահովագրության համակարգը, որը ենթադրում է փոխհատուցում տուժածին:
Զարգացած երկրների մեծ մասը կիրառում է բժշկական սխալի կարգավորման համակարգային մոդելը, որի դեպքում մեղքը միայն բժշկի վրա բարդելու փոխարեն վեր են հանվում բոլոր պատճառները, վերլուծվում բոլոր գործոնները՝ հետագայում նման սխալները բացառելու համար: Պետք է հիշել, որ շատ դեպքերում սխալը պայմանավորված է անհրաժեշտ բժշկական սարքավորումների կամ դեղամիջոցների բացակայությամբ, ոչ պատշաճ աշխատանքային պայմաններով, որն արդեն պայմանավորված չի բժշկի մասնագիտական պրոֆեսսիոնալիզմով: Ավելորդ չէ նշել, որ նման մոտեցումն ընդունված է սոցիալապես ամենազարգացած երկրներում:
Անդրադառնալով ՀՀ-ում «բժշկական սխալի» կարգավորմանը, կարելի է ասել, որ այն ոչ միայն հստակ կարգավորում չունի, այլ նաև բժշկական ՍԽԱԼ և բժշկական ՀԱՆՑԱՆՔ հասկացությունները տարանջատում չունեն: Բավական է միայն նշել, որ բժշկական սխալը «կարգավորող» ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածը բժշկական սխալի մեկնաբանությունը տալիս է որպես Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը….. և նախատեսում մինչև 6 տարի ազատազրկում, այն դեպքում, երբ բժշկական հանցանք համարվող բժշկական գաղտնիքի հրապարակումը կամ հիվանդին օգնություն ցույց չտալն ենթադրում է առավելագույնը 4 և 3 տարի ազատազրկում (ՀՀ քրեական օրենս., հոդված 145 և 129):
Անհասկանալի է, թե ինչպես է որոշվում մեր երկրում բժշկական սխալը՝ բուժման հստակ սահմանված սխեմաների բացակայության պայմաններում (առողջապահության համակարգի ամենամեծ բացերից մեկը), որից շեղումն էլ համարվում բժշկական սխալ: Զարգացած երկրները վաղուց հասկացել են, որ խնդրին մեջքով կանգնելը լուծում չի. բժշկին դատապարտելն ու գործը փակելը չի նվազեցնում հետագա սխալների հավանականությունը:
Խնդրի լուծումը համակարգային մոտեցում է պահանջում, որը ոչ միայն նախատեսում է բժշկի պատասխանատվությունը, այլ նաև սխալի բազմագործոնային ուսումնասիրություն համապատասխան մասնագետների կողմից, որը հնարավորություն կտա հետագայում բացառել նման սխալները:
Եվ այստեղ ամենակարևորը հասարակության դերն է՝ որպես հիմնական շահառուի: Այսինքն` բժիշկների անպաշտպանությունն օրենքի և հասարակության առջև առաջին հերթին ուղղակիորեն անդրադառնում է բուժօգնության որակի վրա: Անպաշտպան բժիշկը վախենալու է նոր մեթոդներ ներդնել համաշխարհային բժշկության ձեռքբերումներից՝ խուսափելով հնարավոր բարդություններից, որոնք անխուսափելիորեն հանդիպում են աշխարհի լավագույն կլինիկաներում, ուղղակի, ի տարբերություն Հայաստանի, այնտեղ չեն կախում, բանտարկում կամ գնդակահարում մի մարդու, որի ողջ նպատակը եղել է կյանքը փրկելը...Այսպես շարունակելու դեպքում, դեռ երկար ժամանակ շարունակելու ենք հանդիպել արտասահմանում բուժվող հայերի և դեռ երկար ժամանակ մեզ հարց ենք տալու, թե ինչպես է, որ աշխարհի ամենահայտնի կլինիկաներում աշխատում են Հայաստանից գաղթած բազմաթիվ բժիշկներ, որոնք Հայաստանում մնալու պարագայում մի օր կարող էին արժանանալ «անգրագետի» կոչման և կանգնեին «կախաղանի» ճանապարհին...
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն